«Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ ՀՀ տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան երթուղին պետք է վերահսկվեր ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության կողմից, սակայն այդ պայմանավորվածությունն այժմ սպառնալիքի տակ է։ Սա Ռուսաստանի վերջին մեծ խաղաքարտն է տարածաշրջանում: Դա նրանց թույլ է տալիս վերահսկել առևտրային ուղիները և օգտագործել լծակներն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Այդ խաղաքարտի կորուստը լուրջ հարված կլինի»,- գրում է բրիտանական The Telegraph-ը:                
 

«Բազեն» կանցկացվի օգոստոսի 22-28-ը

«Բազեն» կանցկացվի օգոստոսի 22-28-ը
22.06.2016 | 11:39

Օգոստոսի 22-28-ը կանցկացվի «Բազե-2016» համահայկական երիտասարդական հավաքը։ Ինչպես ամեն տարի՝ Ծաղկաձորում կհամախմբվեն շուրջ 500 երիտասարդներ Հայաստանից, Արցախից, Ջավախքից և սփյուռքից։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից կազմակերպվող «Բազե» հավաքի հիմնական նպատակն է բացահայտել տաղանդաշատ երիտասարդների, նրանց տալ ինքնադրսևորման հնարավորություն, մասնակիցների շրջանում սերմանել թիմային աշխատանքի և արդար մրցակցության ոգի։


Հավաքի ընթացքում մասնակիցներն ուժերը կչափեն սպորտային, մշակութային և ինտելեկտուալ խաղերում։ Այս տարի ծրագրում կատարվել են որոշակի փոփոխություններ։ Մասնավորապես, մշակութային մրցույթներում ավանդական մրցաձևերին (երգ, պար, նկարչություն, նորաձևություն) գումարվել են նաև հումորային համարի և փոքրիկ ֆիլմի պատրաստումն ու ներկայացումը։


«Բազե» հավաքի տնօրեն Հրաչյա Ստեփանյանը նկատում է, որ այդպիսով նախ փորձ է արվել հավասարակշռել սպորտային և մշակութային մրցույթները, քանի որ մինչ այդ մարզական խաղերն ավելի շատ էին։ Բացի այդ, հումորային համարն ու ֆիլմի պատրաստումը թույլ են տալիս բացահայտել երիտասարդների ունակությունները բոլորովին այլ ասպարեզներում։
Հրաչյա Ստեփանյանը նկատում է, որ այս տարի հավաքի ընթացքում անցկացվելու են նաև ռազմական պատրաստության դասընթացներ, որոնց ընթացքում մասնակիցները սովորելու են մարտարվեստ, հաղթահարելու են տարբեր փորձություններ, անցնելու են առաջին բուժօգնության դասընթացներ։


Նշենք, որ «Բազե» երիտասարդական հավաքն առաջին անգամ անցկացվել է 2002 թվականին, և ամեն տարի այն սպասված ու պահանջված ծրագիր է մեծաթիվ երիտասարդների համար։

Դիտվել է՝ 1427

Մեկնաբանություններ